21.06.2026
Իշխող վերնախավը ձգտում է հրաժարվել Արցախյան հարցից. Ագնեսա Խամոյան
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն հրաժարվեց Գյումրիի համար պայքարից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։


Այսպիսով նա հերքեց մամուլում առկա այն տեղեկատվությունը, թե կուսակցությունը որոշում ունի մասնակցելու առաջիկ ընտրություններին.


"ԲՀԿ խորհրդի նիստում է նման որոշում կայացվել: Որոշումը ոչ միայն Գյումրիին է վերաբերում, այլ նաև մյուս 8 համայնքներին",- ասաց նա:


Իսայանն ավելացրեց, որ մինչև տարեվերջ կայանալիք մյուս ՏԻՄ ընտրություններին մասնակցության մասով հավելյալ կտեղեկացվի:


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 17-ին, բացի Գյումրիից, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում։


 

Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են. թուրքագետ
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն