8.07.2025
Էներգետիկա, համայնքային զարգացում. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանն ու Գերմանիան
prev Նախորդ նորություն

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ կառավարությունում

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ կառավարությունում: Այդ մասին հայտնում են Սփյոռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:


Նշվում է, որ նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: "Մեր գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցեց գերատեսչություններ", - ասված է հաղորդագրության մեջ:


Գասիա Սամուելյանը Լիբանանից և Ռուզաննա Գրիգորյանը Ռուսաստանից կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:


Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:


Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում:


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիրերան կշարունակի Մարիա Հակոբյանը Շվեդիայից:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Արցախի ժառանգությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները