24.11.2024
ՀՀ ու Արցախի ՄԻ պաշտպանները ԱԺ-ում էին
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Ուղերձում նշված է.


«Հարգելի պարոն նախագահ,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ:


Անկեղծորեն մաղթում եմ Տաջիկստանին զարգացում, ինչպես նաև առաջընթաց՝ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և միջազգային ասպարեզում Ձեր երկրի դերի ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղություններում։


Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցությունը համատեղ ջանքերով կարող է նոր ազդակ և ավելի լայն դրսևորում ստանալ միջպետական փոխգործակցության հիմնական ոլորտներում:


Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն նախագահ, առողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: