Հրկիզել են Դիլիջան ազգային պարկի ՊԾ ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան
Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան ազգային պարկի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ կեսգիշերն անց։
«Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ Ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում: Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։ Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի:
Նախազգուշացնում եմ հնարավոր կատարողներին և/կամ պատվիրատուներին՝ բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի։
Մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»,-գրել է Ռոմանոս Պետրոսյանը։