23.11.2024
Մամուլ. Կարեն Անդրեասյանի բացթողումն ու Գագիկ Հարությունյանի սայթաքումը
prev Նախորդ նորություն

Հայաստանում առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը. Շարմազանով

Հայաստանում կապիտուլյանտների «թեթեւ ձեռքով»առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի», «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները։

Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ»,«մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում եւ խաղաղասիրություն» , «դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները։

Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է։ Տեսարաններ, տեսարաններ…

Իսկ արդյունքում մսխվում են մեր 30-ամյա անկախության բոլոր ձեռքբերումներն ու Հայաստանում սահուն հաստատվում է «թուրքական օրակարգը»։

Դաժան է հնչում, բայց սա է իրականությունը»,- գրել է Շարմազանովը։