9.04.2025
Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարությունը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9 հազար եվրո փոխհատուցում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով որոշումը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, և ևս 3800 եվրո՝ ծախսերի դիմաց։


Գործն առնչվում է 2008թ դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրգործին։ Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։


Մարտիմեկյան դեպքերից հետո Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, նա անազատության մեջ է անցկացրել ավելի քան 3 տարի և համաներմամբ ազատ արձակվել է 2011-ի մայիսին։


 

Չարչյանի առողջական վիճակը վատ է. փաստաբանը միջնորդելու է նրան ազատ արձակել գրավով
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս