23.11.2024
Ռուսաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակներ կմատակարարի Հայաստան. Լավրով
prev Նախորդ նորություն

Պետք է վերջնականապես լուծել հայ գերիների ազատ արձակման հարցը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետք է վերջնականապես լուծել Ադրբեջանում հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


Պատասխանելով լրագրողների հարցին՝ Լավրովը նշել է, որ Ադրբեջանը պահում է հայ զինվորներին, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին։ «Ռուսաստանի նախագահն ադրբեջանական կողմի հետ իր շփումներում կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին առանց որեւէ պայմանների։ Դա վստահության կարեւոր բաղադրիչ կլինի», - ասել է Լավրովը։


ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հավելել է, որ Մոսկվան ակտիվորեն աջակցում է Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցումն Ադրբեջանին: