1.05.2025
Հայ-ռուսական համաձայնագրից մեկ տարի է անցել. Ո՞ւր է ռուսական զենքը
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր՝ հունիսի 29-ին, կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Շտայնմայերը Հայաստան կայցելի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Երկու երկրների արտգործնախարարների բանակցություններից հետո նրանք հանդես կգան համատեղ ասուլիսով:

Երևանյան այցի շրջանակում Շտայնմայերը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ակնկալվում է, որ քննարկման առարկա կդառնա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:
Օհանյան. Առավել վստահելի գործընկեր, քան Ռուսաստանն է, մենք չենք տեսնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով