Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ համագործակցության հարթակի հեռանկարները
Ժամանակակից աշխարհում ինտեգրացիոն հարթակները կարևորագույն դերակատարում ունեն, իսկ կասպյան-սևծովյան տարածաշրջանում արդեն երկու տասնամյակ գործում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը: Արևելք-Արևմուտք ուղղությամբ գործող այդ հարթակն ի սկզբանե իր մեջ էր ներառում տնտեսական, իսկ այժմ էլ քաղաքական և ռազմավարական համագործակցության ֆորմատ: Այն ուղղված է տարածաշրջանում ՌԴ-ի քաղաքական-տնտեսական շահերի դեմ և ուղղված է ՀՀ-ի դեմ՝նպատակ ունենալով ուժեղացնել թուրքական գործոնը: Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Ռոման Կարապետյանը:
Այս իրավիճակում, ըստ նրա, ավելի ակտուալ է դառնում Իրան-ՌԴ-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային առանցքի ձևավորումը: Կարապետյանը նշել է, որ Իրան-Հայաստան-Վրաստան-ՌԴ առանցքում գլխավոր գործող անձինք են լինելու վերոնշյալ երկու երկրները, որոնք ունեն զգալի ներուժ այդ հարթակը ձևավորելու համար: Նրա խոսքով, այդ առանցքի ձևավորմամբ հետաքրքվող երկրներից մեկը Իրանն է, որը կարող է դառնալ շարժիչ ու-ը: Իրանը ունենալով հարուստ էներգետիկ ռեսուրսներ կցանկանա գտնել այլընտրանքային շուկաներ:
Այդ առանցքը կարող է նաև հիմք հանդիսանալ Իրան-Կովկաս-Եվրոպա հետագա համագործակցության համար: Ըստ նրա, Իրանը նաև ավանդական շահեր ունի Հարավայի Կովկասում, իսկ Հայաստանն ու Վրաստանը Իրանի կազմում գտնվելու երկարաժամկետ փորձ ունեն: Նա կոչ է արել ակտիվացնել Իրան-Հայաստան-Վրաստան առանցքը՝Վրաստանի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցությունից զերծ պահելու համար: Նրա խոսքով, այդ առանցքի ձևավորմամբ հետաքրքրված է նաև ՀՀ-ը՝Վրաստանի հետ համագործակցությունն Երևանի համար ունի կարևոր տնտեսական նշանակություն, Իրանի ու ՌԴ-ի հետ նաև քաղաքական, իսկ Մոսկվայի պարագայում նաև՝ռազմական տարր:
Այդ հարթակի ձևավորման խոչընդոտներից է ՌԴ-ի ու Վրաստանի միջև առկա հակասությունները 2008թ.-ի վրաց-հարավօսական պատերազմից հետ՝դիվանագիտական հարաբերությունները սառեցվել են: Սակայն այդ առանցքի ձևավորմանը նպաստող գործոններից է դարձել Իրանից միջազգային պատժամիջոցների չեղարկումը: Նա կոչ է արել հարթել ՌԴ-ի ու Վրաստանի միջև առկա քաղաքական հակասությունները, վերագործարկել աբխազական երկաթգիծը, ինչը կխթանի առևտուրը տարածաշրջանում:
Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության, «Կովկասյան համագործակցություն»ոչ առևտրային գործընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից: