24.11.2024
Սերժ Սարգսյանը կհեռանա, եթե ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում
prev Նախորդ նորություն

Տնտեսություն և մեկուսացում. Փորձագետները մեկնաբանում են Էրդողանի քայլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահից՝ ռուսական Սու-24-ի խոցման համար: Փորձագետներն իրենց գնահատականներն են տվել պաշտոնական Անկարայի այդ քայլին:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Էրդողանի նամակը պարունակում է երկու առանքային կետ՝ առաջին հերթին ներողություն, երկրորդ՝ պատրաստակամություն քայլեր ձեռնարկել զոհված օդաչուի ընտանիքին փոխհատուցելու համար, փոխանցում է kp.ru կայքը:

Նրա խոսքով, ՌԴ նախագահին ուղղված այդ նամակը շատ կարևոր քայլ էր ՌԴ-ի նկատմամբ: Ըստ նրա, տնտեսական հարվածը ամենաարդյունավետն էր՝ Էրդողանը չէր սպասում այդպիսի վճռականություն ՌԴ-ի կողմից, ոչ էլ գիտակցում էր հետևանքների ծավալը: Նա նշել է, որ ծովափերն առանց ռուսաստանցի զբոսաշրջիկների ու ՌԴ-ում շինհրապարակներն առանց թուրքերի ավելի մեծ ազդեցություն են թողել, քան ռազմական կամ քաղաքական սպառնալիքները:

Քաղաքագետ Օլեգ Մատվեյչևը նույնպես վստահ է, որ տնտեսական դժվարությունները ստիպեցին Էրդողանին ներողություն խնդրել: Նրա խոսքով, զբոսաշրջային թույլ հոսքերը Թուրքիայի իշխանությունների համար աղետալի էին, փոխանցում է RT-ը: Քաղաքագետը չի բացառել, որ ռուսաստանյան իշխանությունները կարող են մեղմացնել մի շարք սահմանափակումները, որոնք կիրառվել էին ինքնաթիռի խոցումից հետո:

Թուրքիայի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ալեքսանդ Սոտնիչենկոն հայտարարել է, որ Էրդողանի այդ քայլը բացատրվում է արտաքին քաղաքական դժվարություններով՝Անկարան կորցրել է իր բոլոր դաշնակիցներին, փոխանցում է «МК»-ը: Նա նշել է, որ Թուրքիան խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնն աջակցում է սիրիացի քրդերին:

Ըստ նրա, ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները փոխշահավետ են և տարօրինակ կլիներ չօգտագործել տնտեսական և քաղաքական համագործակցության ներուժը: