25.11.2024
Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ (առաջին եռամսյակում՝ 3,2 անկում)։ Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից:


Ըստ հրապարակման տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝


Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72%,
Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10%
Շինարարություն +6.7%
Առևտուր և ծառայություններ +14.4%
Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6% աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6%:


Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23%ով: