ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը 4 օրով կգործուղվի Վիեննա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննա պատվիրակություն գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին մասնակցելու համար 2021 թվականի սեպտեմբերի 6-9-ը Վիեննա կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Արաքսյա Քոչարյանը։
Ալեն Սիմոնյանի մեկ այլ կարգադրությամբ, սեպտեմբերի 6-9-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը կհանձնարարվի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։