25.11.2024
Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին
prev Նախորդ նորություն

Առեւտրային համաձայնագիրը կարող է բարելավել ԵՄ-ի և Ադրբեջանի տնտեսական կապերը. ԵՀ

Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի համաձայնագիրը կարող է զգալի դեր խաղալ տնտեսական կապերի ընդլայնման եւ իր տնտեսության դիվերսիֆիկացման ու ոչ էներգետիկ ոլորտներում օտարերկրյա ներդրումների ավելի մեծ ծավալի ներգրավման ուղղությամբ երկրի ջանքերի ակտիվացման գործում, Trend գործակալությանը հայտնել են Եվրահանձնաժողովում:


Եվրահանձնաժողովում նաեւ նշել են, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու Ադրբեջանի շարունակական ջանքերը եւս կնպաստեն այդ նպատակներին հասնելուն:


«COVID-19 պանդեմիան բացասաբար է ազդել ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի վրա։ Երկկողմ առևտուրը 2020 թվականին կրճատվել է մոտ 36 տոկոսով։ Չնայած դրան՝ ապրանքաշրջանառության կառուցվածքում առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունեցել, և Ադրբեջանն ավելի շատ նավթ ու գազ է արտահանում ԵՄ։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ապրանքաշրջանառության վերականգնման վրա, ինչին կնպաստի բաց եւ թափանցիկ առեւտրային քաղաքականության պահպանումը։ Սա նաեւ կարեւոր տարր է, որը ընկած է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրի կնքման շուրջ շարունակվող բանակցությունների հիմքում։


Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2017 թվականին։ Ստորագրումից հետո նոր փաստաթուղթը կփոխարինի գործընկերության եւ համագործակցության մասին 1999թ.գործող համաձայնագրին։ Կարծում ենք, որ պանդեմիայից հետո ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային հարաբերությունները կամրապնդվեն նոր համաձայնագրի հաշվին, որը մենք հույս ունենք ստորագրել կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում: Թեեւ այժմ դժվար է ասել, թե որ ապրանքներն ու ծառայությունները կներառվեն նոր համաձայնագրով, այդ փաստաթուղթը կապահովի ապրանքների եւ ծառայությունների առեւտրի ընդլայնման ճիշտ հիմքերի ստեղծումը», - ասել են կազմակերպությունում:


Ինչպես նշել են Եվրահանձնաժողովում, նոր համաձայնագիրը, ինչպես սպասվում է, պարունակում է պարտադիր կանոններ, որոնք մեծապես հիմնված են ԱՀԿ-ի միջազգայնորեն ճանաչված կանոնների վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապրանքների առեւտուրը, առեւտրի տեխնիկական արգելքները, ծառայությունների առեւտուրը, կապիտալի շարժումը, մրցակցությունը, էներգետիկան, հումքը, պետական ձեռնարկությունները, պետական գնումները, մտավոր սեփականության իրավունքները, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, մաքսային համագործակցությունը եւ կայուն զարգացումը: