23.11.2024
Հերթական երկրաշարժը տեղի է ունեցել Բավրա գյուղից մի քանի կմ հեռավորության վրա
prev Նախորդ նորություն

ՌԴ-ի հետ դաշինքը Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Փաշինյան

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը, ինչպես նաեւ Երեւանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են: Այս մասին այսօր գործադիրի նիստում կառավարության նոր ծրագրը ներկայացնելիս հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այդ կետերը ներառված են մեր ծրագրում», - ասել է նա։


Հայաստանի վարչապետը հավելել է, որ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը նույնպես իր ծրագրի առաջնահերթություններից է: «Հայաստանը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար», - հավելել է նա:


Հայկական կառավարության ղեկավարի խոսքով, «Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, ինչպես նաև Արցախի հարցի լուծումը նոր կառավարության ծրագրի հիմնական կետն է»:


Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագիրը խորհրդարանում կներկայացնի օգոստոսի 24-ին: