23.11.2024
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախում հրշեջ մեքենայի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

ԵՏՀ-ն սահմանել է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտաներ 2022թ. համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել 2022 թվականի համար մսամթերքի և կաթնամթերքի մի շարք տեսակների նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանելու և բաշխելու մասին: Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։


«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից ծագող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները անդամ պետություններում, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև երկրների պարտավորությունները», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:


Կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է արտադրանքի սպառման ծավալների գերազանցում արտադրության նկատմամբ. խոշոր եղջերավոր անասունների մսի համար՝ 237,4 հազար տոննա, խոզի մսի համար՝ 34,9 հազար տոննա, թռչնի մսի համար՝ 281,3 հազար տոննա եւ կաթնամթերքի շիճուկի համար՝ 0,5 հազար տոննա:


Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականի սակագնային քվոտաները սահմանվել են արտադրության եւ սպառման միջեւ տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի կողմից պահանջվող ծավալները: Այսպես, խոշոր եղջերավոր անասունների մսի քվոտաները կկազմեն 5 հազար տոննա, խոզի մսի համար՝ 7,5 հազար տոննա, թռչնամսի մսի եւ ենթամթերքի համար՝ 44 հազար տոննա, կաթնամթերքի շիճուկի ներմուծման համար՝ 0,5 հազար տոննա: