31.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
prev Նախորդ նորություն

Երևանի ավագանու անդամ Անտոնյանի վիճակը ծանր է. նա միացված է արհեստական շնչառության սարքին

Օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:


Ինչպես հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը,  այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք:


Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


VERELQ-ը հիշեցնում է, որ  Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը հարձակման է ենթարկվել կիրակի օրը։ Նրան մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ են հասցրել: Երևանի ավագանու նրա գործընկերները կարծում են, որ հարձակումը կապ ունի Անտոնյանի  գործունեության հետ։  

Վրաստանի հայերն ավելի ինտեգրված են, քան ադրբեջանցիները. վրացագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան