Վրաստանի հայերն ավելի ինտեգրված են, քան ադրբեջանցիները. վրացագետ
Վրաստանի հայերն ավելի ինտեգրված են, քան այդ երկրում ապրող ադրբեջանցիները: Այս մասին VERELQ-ին ասաց վրացագետ Ջոննի Մելիքյանը:
Նրա խոսքով, Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերի պետական նախարար Թեա Ախվլեդիանին զեկույց է հրապարակել, որում հետաքրքիր տվյալներ Վրաստանի ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիների և նրանց ինտեգրման ցուցանիշների վերաբերյալ:
Համաձայն վերլուծությունների՝ Վրաստանի ազգային փոքրամասնությունների միայն 70%-ն է տիրապետում պետական լեզվին (հայերի 50%-ը, իսկ ադրբեջանցիների՝ միայն 20%-ը): Նախարարը նշել է, որ կառավարության ծրագրի թիրախներից մեկն այն է, որ մինչև 2030 թվականը այս թվերը պետք է հասնեն ընդհանուր առմամբ 99,5%-ի:
Այսինքն՝
2024 թվականին ընդհանուր - 83,5%; որից՝ հայեր - 57%; ադրբեջանցիներ - 28%;
2027 թվականին ընդհանուր - 92,5%; որից՝ հայեր - 65%; ադրբեջանցիներ - 35%;
2030 թվականին ընդհանուր - 99,5%; որից՝ հայեր - 81%; ադրբեջանցիներ - 61%: