23.11.2024
Ստեփանակերտում առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը. Արտակ Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է. փորձագետ

Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է՝ Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար: Նման վստահությունն հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:


"Ադրբեջանում ցանկանում են, որպեսզի Հայաստանի հարավով երկաթուղային ճանապարհ անցնի: Այն մոտ 40 կմ է: Այդ երկաթուղային ճանապարհը կհասնի մինչեւ Թուրքիա: Նրանք նաեւ ցանկանում են, որպեսզի այդ ճանապարհը չհսկեն հայերը: Ահա թե որն է Բաքվի նպատակը", - ասաց Իսկանդարյանը: