24.11.2024
Ղարաբաղում խաղաղությունը ձեռք բերվեց Ադրբեջանի շնորհիվ - Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը. Արցախի ՊԵԿ

Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն, «Հարկերի մասին» օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն, հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:


Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են վճարել ավելի քան 9 մլրդ 61 մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի շուրջ 70 տոկոսը:


Հրապարակված ցանկում 1-ին եռյակը «Բեյզ Մեթըլս», «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախբանկ» ՓԲԸ-ներն ՝ 4 մլրդ 304 մլն դրամ վճարած ընդհանուր գումարով:


Ցանկին մանրամասն կարող եք տեղեկանալ` այցելելով կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը: