Ղարաբաղում խաղաղությունը ձեռք բերվեց Ադրբեջանի շնորհիվ - Լուկաշենկո
Ադրբեջանի և նրա նախագահի դիրքորոշման շնորհիվ հնարավոր եղավ հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է EADaily-ն:
Լուկաշենկոն նշել է, որ բելառուսական կողմը «անհանգստացած էր անցած տարի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ սրված հակամարտությամբ»:
«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ դուք կարողացաք կայունացնել իրավիճակը և հասնել գոյություն ունեցող խնդիրների խաղաղ կարգավորմանը: Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսվել: Հուսանք այն կարճ կտեւի: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանական ժողովուրդը արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի», - շեշտել է նա:
Խոսելով Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը միշտ պատրաստ է տեխնիկական ու տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել: