25.11.2024
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը` հաստատելով ապօրինի ազատազրկումը
prev Նախորդ նորություն

Արցախում սկսվել է նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության գործընթացը

Արցախում մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը:


Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Տվյալ ծրագրի շրջանակում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ լրիվությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված):


Այս պահին պետական հանձնաժողովը տարբեր գույքային կորուստների դիմաց ընդունել է ավելի քան 3 900 դիմում: Իմ հանձնարարությամբ՝ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, մեր բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն»,- գրել է Հարությունյանը: