3.05.2025
ԿԸՀ-ն որոշեց թույլ տալ կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի սադրանքներին

Կառավարության հուլիսի 15-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքներին:


Վերջին երկու ամիսների ընթացքում մենք երկու զոհ ունեինք՝ հայ-ադրբեջանական սահմանին, ասել է Փաշինյանը: Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ միջազգային գործընկերների և Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրել այս հանգամանքի վրա:


Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ գերիներին՝ հակառակ իր ստանձնած պարտավորությունների: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գործընկերների հետ կարողացել է վերադարձնել 104 գերիներին և շարունակելու է աշխատել բոլոր գերիներին վերադարձնելու, ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:


Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Երևանն ամրապնդում է իր զինված ուժերը և գործընկերների հետ խորհրդակցություններ է անցկացնում հայ-ռուսական զորախմբի գործողությունների եւ Հավաքական անվտանգության մեխանիզմների վերաբերյալ:


 

ՀՀ իշխանությունը Ալիևի օրակարգին հակազդելու ո՛չ կամք, ո՛չ էլ ցանկություն ունի. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով