27.11.2024
Շաբաթական երեք չվերթ. Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն որոշեց թույլ տալ կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


«Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու»,-նշել է նա:



Հունիսի 14-ին նրան մեղադրանք է առաջադրվել։ Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքօգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության մեջ։


Առուշանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:


Նշենք, որ Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: