25.11.2024
Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
prev Նախորդ նորություն

Սարգսյանը Զինված ուժերի հետախուզության նոր պետ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ է նշանակել:

Համաձայն նախագահի մամուլի ծառայության տարածված հաղորդագրության, Սարգսյանը հրամանագիր է ստորագրել այդ պաշտոնում գնդապետ Վաղինակ Սարգսյանին նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշում եմ՝ Գնդապետ Վաղինակ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ»,- ասվում է Սերժ Սարգսյանի հրամանագրում:

Ավելի վաղ նախագահն ազատել էր պաշտոններից զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ու զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին:

Թեպետ պաշտոնյաների հեռացման պատճառները չի նշվում, սակայն հատկանշական է, որ տվյալ անձանց նախագահը հեռացնում է ԶԻնված ուժերում զբաղեցրած բարձր պաշտոններից Լեռնային Ղարաբաղի շփման գոտում ապրիլյան պարետազմից հետո, երբ հասարակության և փորձագետների շրջանում առաջացան մի շարք հարցեր բանակի՝ ժամանակակից տեխնելոգիանեով հագեցվածության պակասի ու հետախուզության աշխատանքի վերաբերյալ: