26.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակվելու 138 նոր դեպք, 4 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի խաղաղապահների հաղորդագրությունները որոշակի շփոթմունք են առաջացնում. Աբրահամյան

Արդեն մի քանի ամիս է ինչ ՌԴ խաղաղապահ զորախումբը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում ուխտավորներին Գանձասար և Ամարաս ուղեկցելու մասին։ Պատերազմից հետո Արցախ չայցելած կամ Ադրբեջանի հետ շփման գիծը չտիրապետող մարդու համար այս հաղորդագրությունը կարող է տպավորություն ստեղծել, որ Գանձասարը կամ այնտեղ ուղևորվելու ճանապարհը կամ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո կամ վտանգավոր է, դրա համար էլ այնտեղ գնում են խաղաղապահների ուղեկցմամբ:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։


«Չնայած Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ամարաս ճանապարհի որոշ հատվածներ անցնում է ադրբեջանական դիրքերի հարևանությամբ (ոչ այնքան մոտ), սակայն վերջին շրջանում այդ հատվածում արձանագրվող միջադեպերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։


Ի դեպ, Ամարաս հասնելու համար կա այլ՝ առավել անվտանգ ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել Ստեփանակերտ-Ննգի-Ճարտար ուղղությամբ։


Մի խոսքով, Արցախի համապատասխան կառույցներն այս մասով պետք է աշխատեն ռուս խաղաղապահների հետ, բացատրեն, որ իրենց հաղորդագրությունները որոշակի շփոթմունքի առիթ են տալիս, ինչն իր հերթին կարող է վախ, մտահոգություններ առաջացնել Արցախ եկող զբոսաշրջիկների համար»,- գրել է Աբրահամյանը։