24.11.2024
ԱԽ քարտուղարը Ստանիսլավ Զասին իր մտահոգությունն է հայտնել որոշ գնահատականների մասով
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու դիմաց 15 հայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված 15 հայ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը», - նշել են գերատեսչությունում:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիայի կարծիքով՝ «այդ փոխանակումը, ինչպես եւ նախորդ՝ հունիսի 11-ին կայացած փոխանակումը, կարեւոր քայլ էր լարվածության նվազեցման եւ կողմերի միջեւ վստահության վերականգնման գործում»:


«Ֆրանսիան կոչ է անում իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները, ներառյալ բովանդակալից երկխոսության վերականգնումը եւ բոլոր պահվող հայ գերիների ազատ արձակումը։ Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այդ դրական դինամիկան եւ վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Կովկասում տեւական խաղաղությանը», - նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:


VERELQ-ը հիշեցնում է, որ շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանին է փոխանցել 15 քաղաքացի՝ Ֆիզուլիի (Վարանդա) և Զանգելանի (Կովսական) շրջաններում ականապատ դաշտերի քարտեզի դիմաց: