24.11.2024
Մամուլ. Արտոնություններ Սամվել Ալեքսանյանին ու Մհեր Սեդրակյանի որդուն
prev Նախորդ նորություն

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը. Արմեն Գևորգյան

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը. Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ: Այս մասին իր Telegram ալիքում գրել է նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գեւորգյանը:


«Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհագստացած:


Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում 23.3%:


Բացի այդ, Հայաստանում երեխաների մոտ 7 տոկոսը չի հաճախում դպրոց:


Հենց սա է մեր խորքային խնդիրներից մեկը: Ներկայիս իշխանությունները կրթված մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտություն չկա: Անկիրթ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և մանիպուլացնել:


Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը։ Այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը. և այն խորապես մտահոգիչ է։


Կրթության համակարգի վիճակն այսօր դառնում է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը: Շատ հայեր դեռ կարևորում են իրենց երեխաների համար որակյալ կրթությունը և ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս:


Միշտ ավելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ , քան իրականացնել խորքային բարեփոխումներ և ճշգրիտ ամենօրյա կառավարում: Վերջինիս բացակայության պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, և բերքը կարող է չորանալ: Եվ կրկին մեղավորը կլինեն նախկինները",- գրել է նա: