25.11.2024
«Լևադա-կենտրոն». Ռուսաստանցիները սկսել են ավելի լավ վերաբերվել վրացիներին
prev Նախորդ նորություն

Freedom House. Բաքուն «Ֆորմուլա 1»-ն օգտագործում են իր իմիջի բարելավման համար

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրի մրցումների նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է contact.az–ը:

«Քաղաքացիների հիմնարար ազատությունները ու ցանկացած այլակարծություն ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է «ֆորմուլա 1»-ի նման մարզական միջոցառումներն օգտագործել՝ իրեն որպես ժամանակակից ու գթասիրտ իշխանություն ներկայացնելու համար»,- ասել է Freedom House –ի փոխնախագահ Դանիել Կալինգաերտը:

Նա միջազգային հյուրերին կոչ է արել ուշադրություն դարձնել նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա:

«Բաքվում գտնվող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում ճոխ մրցումներից բացի ուշադրություն դարձնել նաեւ ՝ ավելի քան 80 քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների ու լրագրողների անհիմն կալանավորած իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականությանը»,- հայտնել է Կալինգաերտը: