25.11.2024
 The Telegraph: Մերկելը պատրաստ է տրվել Թուրքիայի ճնշմանը
prev Նախորդ նորություն

«Լևադա-կենտրոն». Ռուսաստանցիները սկսել են ավելի լավ վերաբերվել վրացիներին

Ռուսական վերլուծական «Լևադա-կենտրոնը» վրացական հետազոտական GORBI ընկերության հետ համատեղ վերլուծել է, թե ինչ հարաբերություններ ունեն ՌԴ-ն և Վրաստանը և ինչպես են վերաբերվում միմյանց երկու երկրների բնակիչները: «Լևադա-կենտրոնը» հարցում է անցկացրել 1600 մարդու շրջանում 134 բնակավայրում, GORBI-ին` 18=ից բարձր 800 մարդու շրջանում:

Արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանի բնակչությունը շատ ավելին գիտի ՌԴ մասին և ավելի հետաքրքված է, քան ռուսաստանցիները Վրաստանով: Ռուսաստանցիների շրջանում գերակշռում է անտարբեր վերաբերմունքը Վրաստանի բնակիչների հանդեպ, գրում է ՌԲԿ-ն: Վերջին շրջանում Վրաստանը հետաքրքրում է ռուսաստանցիներին առավելապես որպես զբոսաշրջային ուղղություն: Ըստ հետազոտության, այժմ վրացիներն ու ռուսները ավելի հանգիստ են վերաբերվում միմյանց: Սակայն, Վրաստանի բնակիչները շատ ավելի լավ են վերաբերվում ՌԴ-ին և ռուսներին, քան ռուսները` Վրաստանին և նրա քաղաքացիներին: Ռուսաստանի մասին լավ կարծիք է հայտնում Վրաստանի բնակիչների 67%-ը, իսկ Վրաստանը դրական է գնահատում ռուսների 58%-ը:

Ամենից հաճախ հարցման մասնակիցները ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Վրաստանում, որակել են իրենց վերաբերմունքը հարևան պետության հանդեպ որպես «նորմալ»: Ընդ որում, Վրաստանին «նորմալ» վերաբերվող ռուսներն ավելի շատ են` 42%, քան ՌԴ-ին «նորմալ» վերաբերվող վրացիները` 32%: ՌԴ հանդեպ իրենց վերաբերմունքը որպես «լարված է» գնահատել վրացիների 18%, թշնամական` 4%-ը: Ռուսաստանցիների միայն 6% է խոսել Վրաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին: