24.11.2024
Դումայում հնարավոր են համարում ՌԴ-ի կողմից ՀՀ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն աշխատում է ՄԽ-ի հետ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծման համար

Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։


Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Եվ մենք նաեւ կքննարկենք կարգավորման գործընթացը, որը նաեւ ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության միջոցների ամրապնդման գործողություններ», - նշել է նա:


Իր հերթին Լավրովը նշել է, որ հուսով է, որ միջոցառումների շրջանակներում Ռուսաստանում գլխավոր քարտուղարի հետ կկարողանան մանրամասն կարծիքներ փոխանակել հակամարտությունների վերաբերյալ հարցերի բլոկի շուրջ, որոնց կարգավորման աջակցությամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն:


«Նկատի ունեմ նաև Անդրկովկասի վերաբերյալ ներուկրաինական, ղարաբաղյան, Մերձդնեստրի, ժնևյան քննարկումները։ Ինչպես մեզ մոտ ասում են՝ աշխատելու բան կա»,- ընդգծել է Լավրովը։