23.11.2024
Համազասպ Դանիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են
prev Նախորդ նորություն

Կասկած կա, որ 5 մլրդը դեռ ամբողջությամբ չեն ստացել, դեռ բան ունեն հանձնելու. Քոչարյան

Ցավալի էր, որ նույն օրն Ալիևն ու Էրդողանը եղել են Շուշիում և մեր երկրի առաջին դեմքը Սյունիքում ոչ միայն սպառանալիքներ էր հնչեցնում բոլորի հանդեպ, այլ նաև հայտարարեց Դաշնակցության դրոշը վառելու մասին: Այս մասին Վարդենիսում նախընտրական հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


Նա ասաց, որ դրան մի բացատրություն ունի, այն է.


«Հիմնավոր կասկած կա, որ, հավանաբար, այն 5 մլրդը դեռ ամբողջությամբ չեն ստացել, և երևի դեռ գործ ունեն անելու, հանձնելու, տապալելու, Հայաստանն այն աստիճանի թուլացնելու, որ տարածաշրջանում մենք որևէ վճռորոշ դերակատարություն ուղղակի չունենանք», - հայտարարեց Քոչարյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2020-ի դեկտեմբերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարով հանձնելու առաջարկը Բաքուն Նիկոլ Փաշինյանին արել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։  


«Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»,– հայտնել էր Մինասյանը։