23.11.2024
Ռուբեն Խլղաթյանը Ջանֆիդա գյուղի բնակչին 9 մլն դրամ գումար է փոխանցել. ԳԴ-ն մանրամասնում է
prev Նախորդ նորություն

Կապիտուլյանտն Արցախի հանձնմամբ սկսել է Հայաստանի հանձնման գործընթացը. Սերժ Սարգսյան

Կապիտուլյանտն Արցախի հանձնմամբ սկսել է Հայաստանի հանձնման գործընթացը։ Այս մասին Վայոց ձորում ընտրողների հետ հանդպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով, պետք է կանխել այդ գործընթացը, բայց «մենք դրանք հասնելու ենք ոչ թե խաղաղություն մուրալու, նոր զիջումների, այլ պայքարի ճանապարհով»։

«Ամեն ինչի հիմքում մարտունակ բանակ ունենալու գործոնն է և սրանց իշխանությունից հեռացնելու անմիջապես հետո մեր առաջնային քայլերը հենց այս ուղղությամբ են լինելու»,- ասել է Սարգսյանը։


Նա նաև ասել է, որ երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնողը հայտարարում է, որ «թավշյա հեղափոխությունն» ավարտվել է և սկսում են «պողպատյա հեղափոխություն»: Սարգսյանը հայտարարել է.

«Ես չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ հետևանքների է հանգեցրել «թավշյա հեղափոխությունը»։ Պարզվեց, որ «թավշա հեղափոխությունը» մեր հասարակության սևերի և սպիտակների բաժանումն էր, ստի ու կեղծիքի տարածումը, անվտանգության համակարգի փլուզումը, Արցախի 75%-ի հանձնումը, հազարավոր զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների արձանագրումը և ՀՀ տարածքի մի հատվածի օկուպացիան։ Եթե նպատակն այս գործընթացի ուժգնացումն է, ապա նրանք մեր ամուր վահանին են հանդիպելու։ Մենք դա թույլ չենք տա»,- հավելել է նախկին նախագահը։