25.11.2024
Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն
prev Նախորդ նորություն

Վարդանյան. Արծվիկ Մինասյանը շաքարավազի ոլորտի օրինակը մի քիչ սխալ է բերել

Արծվիկ Մինասյանը որևէ սխալ բան չի ասել, նա ասել է այն, ինչ գրված է մեր նոր Սահմանադրության մեջ՝ մենաշնորհները պետք է կարգավորվեն օրենքով: Այսօր մենք ունենք մենաշնորհներ, բայց դրանք որևէ կանոնակարգման ու օրենսդրական կարգավորման չեն ենթարկվում ու, հետևաբար, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտնի հայտարարությանը, թե շաքարավազ ներկրողին հնարավոր է օրենքով մենաշնորհ ամրագրվի:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրությունն է մեջբերել Մինասյանը և գուցե օրինակը շաքարավազի ոլորտի հետ կապված մի քիչ սխալ է բերել, բայց ամենապրոֆեսիոնալ գնահատականն է տվել և այսօր էլ այդ ուղղությամբ գիշեր-ցերեկ աշխատում է.

«Վիրավորական չասեմ, բայց Արծվիկ Մինասյանը 10 տարուց ավելի եղել է ամենահրապարակային, ակտիվ աշխատող քաղաքական գործիչ, ով տնտեսական հարցերում, մենաշնորհներին վերաբերող հարցերում այն քաղաքական գործիչն է, որից ավելի հետևողական ես ուղղակի չգիտեմ: Եվ հանկարծ մի արտահայտությունից հանրության մի հատվածը ու որոշ լրատվամիջոցներ կախվեցին ու փորձեցին Մինասյանին դարձնել իր տեսակի հակառակը»,- ասաց նա:

Պատգամավորը նաև նկատեց, որ հանրությունը շատ լավ ճանաչում է Արծվիկ Մինասյանին, բոլորը գնահատում են ու դրական կարծիք ունեն, բայց հանրության մոտ կա նաև մի բան, որ կարող ես քո ամենահարգված գործչին մի բառի պատճառով, այն էլ ճիշտ չհասկացված, հանկարծ փորձես շուռ տալ ու 180 աստիճանով հակառակ գնահատականներ տալ.
«Սա ամենավատ բանն է, որ կա մեր իրականության մեջ»,-նեղսրտեց դաշնակցական պատգամավորը:

Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ այսօր իրենց առջև դրված հարցերը ճիշտ ձևակեպված են և այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում: Թե ինչպիսին կլինի արդյունքը՝ կախված է յուրաքանչյուրից ու աշխատանքից: Բայց այն հիմքը, որ դրվել է Դաշնակցության և ՀՀԿ համագործակցությունից ուղղակի չի կարող արդյունք չունենալ:

Հիշեցնենք, նախարար Մինասյանի այդ ռեզոնանսային հայտարարությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե նախարարի խոսքերը խեղաթյուրել են: