23.11.2024
Առաջին իսկ ճգնաժամի պայմաններում սրանք պետությունը հրեցին անհայտություն. փորձագետ
prev Նախորդ նորություն

Հուլիսին կտրվի «Ճախրուկ» միջազգային փառատոնի մեկնարկը Վանաձորում

Աննա և Անահիտ Մխիթարյան քույրերը իրենց մարդասիրական և մասնագիտական գործունեությունը՝ հիմնված կամավորական հիմունքների վրա, ծավալում են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար։


Մանկատան տնօրինության կողմից անհատույց տրամադրված սենյակները երաժիշտ քույրերը, վերանորոգման և կահավորման արդյունքում, տվել են երազանքների տան ջերմ մթնոլորտ, որտեղ մարտական երեխաները սովորում եմ երգել, նվագել ազգային երաժշտություն։ Ստեղծել են «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որի առաջին ելույթը կայացավ հունիսի 1-ին «Ճախրուկ» մշակութային կենտրոնում, «Ճախրուկ» երազանքների տանը։ Ճախրուկը նույն Ճախրաբազե թռչունն է, որը քույրերը կապել են թե ՛երեխաների, թե՛ մեզանից յուրաքանչյուրի հետ։ Մարմնով Ճախրուկ՝ հոգում Ճախրաբազեն ։Մենք բոլորս պետք է արթնացնենք մեր ներսում քնած Ճախրաբազեին և պատրաստենք թռիչքի։


«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» այսպես են մտածում քույրերը։


Նաև հիմնադրել են «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությունը, որը զբաղվելու է և՛ մշակութային, և՛ երեխաների առողջապահական հարցերով։


Հուլիսին տրվելու է «Ճախրուկ» միջազգային փառատոնի մեկնարկը Վանաձորում, որի ժամանակ ելույթ են ունենալու հենց իրենք՝Ճախրուկները և փառատոնի համերգային մասը բարեգործական հիմունքներով շարունակելու է Ճախրուկների և բոլորիս շատ սիրելի Արթո Թունչբոյաջյանը ՝Արմենիան Նեվի բենդի հետ միասին։