22.11.2024
Այս ընտրությունները բախտորոշ են երկրի համար. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Առաջին իսկ ճգնաժամի պայմաններում սրանք պետությունը հրեցին անհայտություն. փորձագետ

Դեռևս իշխող ուժ համարվողներն օրեր առաջ Զինված ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնհայտ մանիպուլյացիաներով «փաստական» տվյալներ ներկայացնեին: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

"Առհասարակ նպատակահարմար չեմ համարում ներկայացված հաշվետվությունը որևէ ձևով քննարկման ներկայացնել, որովհետև այստեղ ասելիքը մեկն է՝ պատերազմի քննությունը ցույց տվեց, թե իրականում որքան արդյունավետ է եղել այս իշխանությունը ոչ միայն բուն անվտանգային համակարգի կառուցման, այնպես էլ՝ պետական կառավարման հարցում:

Պատերազմում պարտության կամ պետությունը կազմաքանդման տանելու պայմաններում արդեն հետաքրքիր էլ չեն, թե ինչ թվեր են նկարվում կամ ինչպիսի փաթեթավորմամբ են ներկայացվում:

Պետության ուժը, համակարգի իմունիտետը, պետական կառավարման համակարգի տարբեր օղակների ունակություններն ու հմտություններն առավելապես հստակ տեսանելի են ճգնաժամային իրավիճակում:
Իսկ սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն՝ դրան բնորոշ բոլոր ծանր հետևանքներով:

Այս իշխանություններն այլևս անելիք չունեն",- գրել է փորձագետը: