5.04.2026
Երեք գյուղփոխնախարարներն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից
prev Նախորդ նորություն

Հակառակորդը գնդակոծել է Բաղանիս գյուղը

Ադրբեջանական կողմն այսօր գիշերը գնդակոծել է ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ։

Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը: Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»,- մասնավորապես գրել է նա:

Նշենք, որ համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության՝ այս գիշեր ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել:
Մամուլի տեսություն. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար