24.11.2024
«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ցուցակում 86 անուն է
prev Նախորդ նորություն

Բա որ սատանա չեն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյանն անդրադարձել է դիահերձարանից նկարներին

Ես 67 տարեկան եմ և ամեն ինչ տեսել եմ իմ կյանքում: Եվ ինձ թվում էր, որ ես այլևս զարմանալու ունակություն չունեմ և ընդհանրապես՝ լացելու ունակություն չունեմ: Բայց այդ նկարները, երբ տեսա (դիահերձարանում պարկերում պահվող զոհված զինծառայողների - խմբ.), ինձ թվաց արյունս սառեց երակներումս: Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը, անդրադառնալով երկրի առջև ծառացած ամենացավոտ հարցերին, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Լավ, մա՞րդ են դրանք: Մարդկային որևէ՞ բան կա, մի միլիմետր մարդկային որակ կա՞ դրանց մեջ: Ոնց կարելի է հայրենիքի համար զոհված... նրանք բոլորը հերոս տղաներ են, անկախ նրանից՝ հերոսություն արել են, չեն արել, իրենք իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը, տվել են այս երկրին, իսկ էս անասունները բերել են լցրել են այդ մարդկանց սառնարան: Բա որ սատանա չեն սրանք, բա ի՞նչ են»,- վրդովված հայտարարել է Սերժ Սարգսյանը:


Երրորդ նախագահը նաև հայտարարել է, որ բաներ կան, որոնց մասին ուղղակի չես կարող հանգիստ խոսել:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։