24.11.2024
Բորդյուժա. ՀՕՊ-երի միավորումը պաշտպանություն է ՀԱՊԿ ամբողջ տարածքում
prev Նախորդ նորություն

Քաղաքավիացիայի գլխավոր վարչությունը նոր պետ ունի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նոր պետ ունի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ պաշտոնում այսօր նշանակվել է Սերգեյ Ավետիսյանը:

Նշենք, որ Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը 2014 թվականից սկզբից:

Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: Օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր Արտյոմ Մովսեսյանին պաշտոնից ազատելու որոշման մասին՝ հայտնելով, որ «հարց վճռված է» ու մոտ օրերս դրա մասին կհայտարարվի: Որպես պատճառ թերթը նշում էր այն, որ «Մովսեսյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բադրամյան 26»: Քաղավիաիայի վարչությունից, սակայն, թերթի տեղեկությունն անվանել էին «ցնդաբանություն»: