25.11.2024
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 20-յակը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքում իրավիճակը կարգավորելու համար. դեսպան

Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները չեն առաջացել է վերջերս կամ ինչ-որ քաղաքական գործիչների ցանկությամբ ձևավորվել։ Մեր հարաբերությունները ձևավորվել են համատեղ կյանքի և համատեղ զարգացման հարյուրամյակների ընթացքում։


Այս մասին «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


Նրա խոսքով՝ այդ հարաբերություններն իրենց դերն ունեն նաև այսօր, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են շատ սերտ կապերով՝ մարդկային, տնտեսական և այլն։ «Մեր հարաբերություններն այլընտրանք չունեն», - ընդգծել է դեսպանը:


«Մեզ շատ բան է միավորում։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես հիմա՝ այս դժվարին պահին, Հայաստանի Հանրապետության կյանքի ու զարգացման շատ բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնցով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը»,- հավելել է Կոպիրկինը։


Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ընդունել, որ միակ երկիրը, որը գործնական օգնություն է ցուցաբերել և ցուցաբերում այդ կրիտիկական իրավիճակում (պատերազմը Ղարաբաղում - խմբ.), Ռուսաստանն է:


«Շատ մեծ ջանքեր են գործադրվել եւ հիմա էլ գործադրվում են, որպեսզի Ղարաբաղը վերադարձնեն խաղաղ կյանքին եւ նրա հետագա զարգացմանը ։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս, որ Հայաստանի բնակչությունը ավելի արագ հաղթահարի պատերազմի հասցրած սթրեսը», - ասել է նա։


Նրա խոսքով ՝ այդ ճանապարհին լուրջ քայլեր են ձեռնարկվում երկկողմ հարաբերությունների խորացման համար, սկսվել է եռակողմ ձևաչափով աշխատանք, անվտանգության ապահովման գործում կարևոր դեր է խաղում նաև ռուսական ռազմակայանը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում նաև Սյունիքի իրավիճակը կարգավորելու համար։


«Այս բոլոր ասպեկտները ցուցադրական են և ցույց են տալիս մեր մոտեցումը դաշնակցային հարցերում», - ասել է նա:


Նշենք, որ գիտաժողովը կազմակերպել են «ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: