22.11.2024
Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքում իրավիճակը կարգավորելու համար. դեսպան
prev Նախորդ նորություն

Քվեարկե՞լ, թե՞ ոչ։ Արմեն Գեւորգյանը՝ ընտրություններին մասնակցելու կարևորության մասին

«Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի ղեկավար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Թելեգրամի իր էջում գրել է.


«Քվեարկե՞լ, թե՞ ոչ:


Իմ մարզային այցերի և ընտրողների հետ հանդիպումների ընթացքում նկատել եմ մի կարևոր միտում. Շատ քաղաքացիներ կա՛մ դեռ չեն որոշել մասնակցել քվեարկությանը, կա՛մ մտադիր չեն մասնակցել: Նրանց թիվը շատ մեծ է: Կցանկանայի կիսվել, թե որքան կարևոր է, որ հնարավոր շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին:


1. 2018-ի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք հիշվում են այն փաստով, որ Նիկոլը հավաքեց 70 տոկոս ձայն: Հետո նա օգտագործեց այսպես կոչված բարձր լեգիտիմությունը մեր երկրի համար աղետալի քաղաքականությունն իրականացնելու համար:


Փաստորեն, նշենք, որ բնակչության միայն 30 տոկոսն է քվեարկել Նիկոլի և նրա ուսապարկերի օգտին, կամ քվեարկելու իրավունք ունեցողների ոչ ավելի, քան 35 տոկոսը: Իսկ ընտրություններին մասնակցության ցուցանիշը Հայաստանի պատմության մեջ ամենավատն էր ՝ 49 տոկոս: Սա Հայաստանում իշխանության ձևավորման ամենացածր հանրային լեգիտիմության ցուցանիշն է:


2. Այսօր Նիկոլը ելնում է այն նախադրյալից, որ ընտրություններին մասնակցությունը չպետք է բարձր լինի: Օգտագործելով վարչական ռեսուրսներ՝ նա և իր թիմը կձգտեն մոբիլիզացնել իրենց կողմնակիցների առավելագույն քանակը քվեարկելու համար: Դա նրանց հնարավորություն կտա ցածր մասնակցության դեպքում կրկին ձայների բարձր տոկոս հավաքել իրենց օգտին:


Այդ պատճառով նրանք տեղերում սկսել են իրական տեղեկատվական և իրավական տեռոր. Ստեղծել վախի մթնոլորտ և ընտրությունների արդյունքների կանխորոշվածության զգացողություն, որպեսզի հնարավոր ամենափոքր թվով մարդիկ ընդդիմադիր գործունեություն ծավալեն և իրականացնեն հակաիշխանական քարոզչություն:


3. Բոլորիս համար կարևոր է հասկանալ, որ, ի տարբերություն մեր նախորդ բոլոր ընտրությունների՝ հիմա որոշվում է ոչ թե իշխանության հարցը, այլ`արդյո՞ք Հայաստանը պետք է լինի անկախ, թե ոչ: Որոշ չափով դրանք ունեն անկախության հանրաքվեի նշանակությունը: Իր գոյությունից 30 տարի անց երկիրը կանգնեց նոր ընտրության առջև՝ կա՛մ լինել թյուրքական կոալիցիայի կցորդ և կորցնել արժանապատվորեն զարգանալու հնարավորությունը, կա՛մ պահպանել իր ինքնիշխանությունը և կրկին դառնալ ուժեղ և կազմակերպված պետություն:


4. Աշխարհի շատ երկրներում դեռ կա նորմ, ըստ որի քաղաքացիների քվեարկությանը մասնակցելը պարտադիր է: Մենք այս ավանդույթը դեռ չունենք: Այն օգնում է մեր նման երկրներին ստեղծել քաղաքացիական հասարակության ամուր հիմքերը, ձևավորել քաղաքացիական գիտակցություն և ընտրողների ակտիվ դիրքորոշում: 20-րդ դարում զարգացած շատ ժողովրդավարական երկրներ նույնպես անցել են այս ուղիով: Մենք բոլորս պետք է մի պահ պատկերացնենք, որ նույնպես ունենք այս կանոնը և անպայման մասնակցենք քվեարկությանը: Չմասնակցելը հավասարազոր է ձեր ձայնը Նիկոլին ու նրա խունտային տալուն:


5. Նիկոլն ու իր թիմը հույս ունեն, որ ընտրությունների միջոցով կկարողանան պահպանել իրենց իշխանությունը: Հասարակությունում արդեն կա այն մասը, որը երբեք չի համաձայնվի նման իրավիճակի հետ: Ակտիվ մասնակցությունը ընտրություններին պետք է ցույց տա, որ եթե Նիկոլն և նրա ուսապարկերը ընտրազանգված ունեն, ապա այն ճնշող փոքրամասնություն է, որը այլևս չի կարողանա ազդել երկրի զարգացման գործընթացների վրա:


Հավատացեք, առանց իշխանական լծակների և տեղեկատվական ռեսուրսների հասանելիության, Նիկոլի ամենաջերմեռանդ համակիրները շատ շուտով անիծելու են իրենց կուռքին, երբ պարզվեն մանրամասները, թե ինչեր էին անում Նիկոլն ու նրա ուսապարկերը, և թե ինչպես են անպիտան ղեկավարել պետությունը վերջին երեք տարիների ընթացքում:


Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի»։