23.11.2024
Քվեարկե՞լ, թե՞ ոչ։ Արմեն Գեւորգյանը՝ ընտրություններին մասնակցելու կարևորության մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Իրանի միջեւ բարեկամությունը միջմշակութային երկխոսության լավագույն օրինակն է

Հայ-իրանական օրակարգը, իրոք, բավականին ծավալուն է՝ հիմնված դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա, որոնք միավորում են մեր երկու ժողովուրդներին։


Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ։


«Հայ-իրանական օրակարգը, իրոք, բավականին ծավալուն է՝ հիմնված դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա, որոնք միավորում են մեր երկու ժողովուրդներին։


Մեր երկրների միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և կողք կողքի տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների կյանքի լավագույն օրինակն է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու բանալին», - ասել է Արա Այվազյանը։