5.09.2025
Լավրովը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին սահմանի սահմանազատման հարցում
prev Նախորդ նորություն

Շոյգուն Հարությունյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի իր պաշտոնակից Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ համագործակցությունն ու իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։


«Մայիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը», - ասել են նախարարությունում:


Մանրամասները չեն բացահայտվում։

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Ղարաբաղի փախստականներին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը