25.11.2024
Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը կախված է Հայաստանից
prev Նախորդ նորություն

Զոհված կամ հաշմանդամ ճանաչված կամավորականները ևս սոցօգնություն կստանան պետությունից

ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, կամ անհայտ կորած, կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձիք սոցիալական օգնություն կստանան: Նման որոշում կայացվեց այսօրվա Կառավարության նիստում:

Համաձայն նախագծի՝ կամավորական է համարվում 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը: Եթե կամավորականը զոհվել է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած, կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը, կամ խեղումը ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով, կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամի և ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: