Ռուս խաղաղապահներին Ստեփանակերտում օգնության համար դիմել է 3600 քաղաքացի
Արցախում ՌԴ ՊՆ-ի քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, շարունակում է իր գործունեությունը:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը:
«Այսօր կենտրոն է դիմել Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի։ Երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից ականազերծելու համար»,- հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Նշվում է, որ մինչ օրս կենտրոն է դիմել շուրջ 3600 քաղաքացի, որից ավելի քան 800-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։
Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։
"Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ", - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։