18.10.2025
Բազմապատկելու համատեղ ջանքերը՝ ցեղասպանությունների դատապարտման միջազգային պայքարում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

Ապրիլի 27-ին կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:


ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները քննարկել են առաջիկայում բարձր մակարդակով շփումները:


"Կողմերը կարծիքներ են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների շուրջ, ներառյալ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով",- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահներին Ստեփանակերտում օգնության համար դիմել է 3600 քաղաքացի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան