17.11.2024
Թուրքիան Ադրբեջանը դիտարկում է որպես թերզարգացած գաղութի, հումքային կցորդի. Արզաքանցյան
prev Նախորդ նորություն

Համաժողով և բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, սբ. Աննա եկեղեցու բակում կանցկացնի բացօթյա համերգային երեկո, որի ժամանակ հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումբը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը:


Համերգային ծրագրի ընթացքում կհանրայնացվի պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է նախագծի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը. յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր մասնակցությունն ունենալ հուշարձանների պահպանությանը:


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է նաև «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովը տեղի է ունենալու 2021 թվականի ապրիլի 27-ին Մատենադարանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Համաժողովին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ:

Հեռացնե՛նք Նիկոլին. ընտրությունների չեղարկման դեպքում պայքարը կշարունակվի փողոցում. Ասրյան
Հաջորդ նորություն next
 Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
15.11.2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել