8.06.2025
Ի՞նչ հարցեր են քննարկել Վահագն Խաչատուրյանն ու Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը
prev Նախորդ նորություն

Հայաստանի ոստիկանությանը սպասում են մասշտաբային փոփոխություններ

Կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստում հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է երկրի իրավապահ համակարգի համապարփակ արդիականացում։


ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց դրա հիմնական նպատակները՝ ՆԳՆ-ի կայացում, ծառայությունների որակի բարելավում, ՆԳՆ-ի և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի ավարտական տեսքի բերում և մարդկային ռեսուրսների կառավարման նոր մոտեցման ներդրում։


Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն՝ արդեն իսկ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը։ Նոր հայեցակարգը նպատակ ունի էլ ավելի բարձրացնել գերատեսչության արդյունավետությունը՝ կառուցվածքի օպտիմալացման, տեխնիկական հագեցվածության և հանրային ծառայությունների որակի բարելավման միջոցով։


Ռազմավարության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում կադրային քաղաքականությանը։ Նախատեսվում է բարձրացնել ծառայության գրավչությունը՝ շեշտադրելով կանանց ներգրավումը, ամրապնդել աշխատակիցների բարեվարքությունը և ուժեղացնել կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեխանիզմները։ Բարեփոխման կարևոր մասը կդառնա ՆԳՆ միասնական կրթահամալիրի ստեղծումը։


Նախարարը նաև հայտարարեц պարեկային ծառայության երկրորդ փուլի մեկնարկի և ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին, որը կդառնա թարմացված ոստիկանության կառուցվածքում վերջին հենասյունային ուղղությունը։

Կառավարությունը 1,26 մլրդ դրամ կհատկացնի 123 կմ ճանապարհների վերանորոգման համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին