3.05.2025
Հայաստանի ոստիկանությանը սպասում են մասշտաբային փոփոխություններ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 1,26 մլրդ դրամ կհատկացնի 123 կմ ճանապարհների վերանորոգման համար

Կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց ընդհանուր շուրջ 123 կիլոմետր ճանապարհահատվածների միջին նորոգման համար 1 միլիարդ 260 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով ընթացիկ տարվա ճանապարհների վերանորոգման և հիմնանորոգման ծրագիրը ներառում է 14 ճանապարհային ուղղություն՝ ընդհանուր 500 կիլոմետր երկարությամբ։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է միջին նորոգման աշխատանքներ իրականացնել ընդհանուր 123 կիլոմետր երկարությամբ հատվածներում։


Նախարարը նշեց որ վերանորոգման աշխատանքների համար միջոցների մի մասն արդեն հատկացվել է նախկինում իսկ ընթացիկ որոշումը նախատեսում է հերթական ֆինանսավորումը աշխատանքների շարունակման համար։ 123 կիլոմետրանոց հատվածում վերանորոգման աշխատանքների հիմնական մասն արդեն իրականացված է իսկ մի շարք ծրագրեր գտնվում են ավարտական փուլում։


 

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով