Հայաստանում մեկնարկեց 220 մլն դրամի հակահեղեղային ծրագիր
Կառավարությունը նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել պետբյուջեի միջոցների վերաբաշխման մասին՝ հեղեղումներից հետո իրավիճակը բարելավելու և հնարավոր ջրհեղեղների ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Այդ նպատակների համար Լոռու մարզին կհատկացվի 150 մլն դրամ իսկ Տավուշի մարզին՝ 70 մլն դրամ։
Ծրագիրը նախատեսում է հրատապ հակահեղեղային միջոցառումներ այդ թվում՝ գետերի հուների մաքրում աղբից քարերից և ծառերից ինչպես նաև գետային էկոհամակարգերի վերականգնում։ Այս միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է օդերևութաբանների կանխատեսումներով աշնանային ձմեռային և գարնանային շրջաններում առատ տեղումների և ցածր ջերմաստիճանների մասին ինչը կարող է հանգեցնել նոր ջրհեղեղների։
Հատուկ ուշադրություն է դարձվել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակին որտեղ հուլիսի 27-ին Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150 մետր հողազանգվածը և Մ-4 միջպետական ճանապարհի մոտ գտնվող 30 մետրանոց ափապաշտպան հատվածը։ Մասնագետների գնահատմամբ առանց միջոցառումների ձեռնարկման գոյություն ունի սողանքի ակտիվացման վտանգ ինչը կարող է հանգեցնել գետի հունի փակման և հարակից շինությունների ու դպրոցի տարածքի ջրածածկման։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է խնդրի երկարաժամկետ լուծման պլանների մասին։ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել խոշոր ծրագիր Լոռու մարզում՝ 1,1 մլրդ դրամ բյուջեով։ Ծրագիրը ներառում է գետահատվածների և հարակից տարածքների համապարփակ ուսումնասիրություն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները որոշելու համար։