16.02.2025
Հայաստանում մեկնարկեց 220 մլն դրամի հակահեղեղային ծրագիր
prev Նախորդ նորություն

ՕՊԵԿ-ը Հայաստանին 50 մլն եվրո կտրամադրի կայուն զարգացման համար

Կառավարությունը նոյեմբերի 15-ին հավանություն է տվել ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ "Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագրի" շրջանակներում 50 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի վավերացմանը։


Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին, շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը, հակակոռուպցիոն համակարգի և դատական ոլորտի արդյունավետության բարձրացմանը։ Հատուկ ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցությանը և բժշկական ծառայությունների որակի բարելավմանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանությունները ընդունեցին Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կրակի դադարեցման առաջարկը։


Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որով բոլոր պետական հաստատությունները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։


Արցախի բնակիչները զանգվածաբար հարկադրված լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացի։

Կառավարությունը 3.5 մլն դոլար կհատկացնի Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրին
Հաջորդ նորություն next